copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:27 18-12-2024

Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:

Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:

Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:
Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել, անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:

Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:

Ազատությո՛ւն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը