copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:00 17-12-2024

«Աջարաբեթ»-ը շահագրգռում է ու խաբում, ֆիննախը՝ արգելափակում․ քաղաքացին ահազանգում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում շահումով խաղերի և վիճակախաղերի շուկան պետության կողմից պատշաճ չի վերահսկվում, ինչը մի շարք տնտեսվարողների թույլ է տալիս անբարեխիղճ մրցակցություն ծավալել, խաբել քաղաքացիներին ու դրա հաշվին գերշահույթ ստանալ։

Oragir.News-ն այսօր իր ընթերցողներից հերթական ահազանգն է ստացել, որ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունը շարունակաբար խաբում է իրեն ու իր ընկերներին և պատասխանատվության չի ենթարկվում դրա համար․

«Ինչից իրենց բողոքում ենք, հարցնում ենք՝ խի՞ են խաղերը կախում, խի՞ եք դուք միշտ շահում, եթե համակարգը պատահականության սկզբունքով է գործում, ասում են՝ դիմեք Ֆինանսների նախարարություն։ Ֆինանսների նախարարությանն էլ ֆեյսբուքով նամակ եմ գրում, կարդում են գրածս, հետո արգելափակում են։ Այսինքն՝ իրանք էտ տիպի վախենո՞ւմ են «Աջարաբեթ»-ի անունը լսելուց։ Եթե իրանք են այդ լիցենզիան տալիս, սրանք էլ ասում են՝ գնա, Ֆինանսների նախարությանը դիմի, ոնց չեն կարողանում դա վերահսկել»։

Քաղաքացին չի հավատում, որ համակարգը գործում է պատահականության սկզբունքով և «Աջարաբեթ»-ը խաղերի ելքերի վրա չի կարողանում ազդել։ Նա շեշտում է՝ «Աջարաբեթ»-ը բարեգործական կազմակերպություն չէ, որ չկարողանա խաղերի ելքերի վրա ազդել, իսկ եթե իրոք այդ համակարգը պատահականության սկզբունքով է աշխատում, ապա այդ դեպքում մարդիկ ամեն օր միլիոնավոր դրամներ կշահեն, ոչ թե կպարտվեն։

«Ասում են՝ պատահականություն է, գերերատորն է որոշում հաղթանակները, իբր մարդկային գործոն չկա։ Հարցնում եմ՝ ոնց է լինում, որ իմ շրջապատում բոլորը, ովքեր օգտվում են «Աջարաբեթ»-ից, միշտ պարտվում են, երբեք ոչ ոք չի հաղթում։ Մյուս կարևոր հարցը ակցիաներն են․ գոյություն ունի 10 սիմվոլ, որը հավաքելու դեպքում խոշոր շահում ես ստանում՝ ավտոմեքենա, գումար և այլն, 9 սիմվոլը՝ անգամ իրենց տված օրեական 1 ձրի պտույտով տրամադրում են, գալիս, հասնում ես 10-րդին, արդեն չկան, կորում են սիմվոլները։ Ես իրենց հարցնում եմ՝ ո՞նց կարող է պատահականություն լինի, եթե անգամ ձեր տված ձրի պտույտով է դառնում 9 հատ, դրանից հետո կորում է, մի հատիկ սիմվոլը գոյություն չունի։ Իմ ընկերներին էլ, ովքեր խաղում են, իրենց բոլորին էլ մնացել է 1 սիմվոլ, չեն կարողանում դա բացել։ Ընկերներիցս մեկին մնացել է 1 սիմվոլ, 300-ից ավելի պտույտ է արել, որ այդ սիմվոլն էլ բացի, չկա, կորել է։ Ու ինչ լինում է՝ ասում են, որ պատահականություն է»,- նշում է նա։

Քաղաքացին նաև հարց է բարձրացնում՝ իշխանությունները չե՞ն տեսնում, որ այստեղ կոռուպցիա կա, թե՞ չեն ցանկանում տեսնել։ «Չի կարող իրենց ասած գեներատորը միշտ իրենց օգտին աշխատի։ Ես ուզում եմ ձեր միջոցով հարց ուղղել կառավարությանը․ ստեղ կոռուպցիա չե՞ն տեսնում, որ մարդիկ միլիարդավոր դրամներ պարտվում են իրենց, բայց երբեք ոչ ոք չի հաղթում, մեկը չկա՞, որ հարցնի՝ ի՞նչ հիմունքներով եք միշտ դուք հաղթանակած դուրս գալիս, ժողովուրդը՝ պարտված։ Մի օր չեղավ, որ պատահականության սկզբունքով մեծ շահումներ գրանցենք։ Նույն սիմվոլները․ 9 հատը տալիս, շահագրգռում են, ու գնաց, 1 հատը կորում է՝ ամեն ինչը պատահականության վրա բարդելով»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ շահում ունենա, սակայն «Աջարաբեթ»-ը հրաժարվի այն տրամադրել, պնդի, որ սխալմունք է եղել՝ քաղաքացին պատասխանեց, որ անձամբ իր հետ նման դեպք չի եղել, սակայն տեղյակ է, որ նման դեպքեր լինում են մեծ ջեքփոթների դեպքում՝ 30-40 մլն և այլն․ «Լսել եմ՝ եղել է, որ մարդիկ բացել են, ասել են՝ ծրագրային սխալ է։ Եղել է անգամ, որ մարդիկ մեքենա են բացել, ասել են՝ ծրագրային սխալ է, գնա, տուր դատարան։ Էդ ժամանակ էլ իրենց ձեռն ա, չես կարա ապացուցես»։

Քաղաքացին տեղեկացրեց նաև, որ խնդրի մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարության, սակայն իր նամակները տեսնելուց հետո իրեն արգելափակել են և այժմ չի կարողանում նամակ գրել գերատեսչության ֆեյսբուքյան էջին։ «Ես բութ էլ եմ ուղարկել, ցույց է տալիս՝ չի ուղարկվել, կարդացել են ու արգելափակել են։ Ո՛չ վիրավորական արտահայտություն եմ գրել, ո՛չ էլ բան։ Ասել եմ՝ բարև Ձեզ, սենց-սենց օրենքներից էիք խոսում, որ մարդիկ չպետք է միայն պարտվեն, 90% վերադարձ և այլն, ու «Աջարաբեթ»-ի պատասխանն եմ ուղարկել, որ գնա, ֆինանսների նախարարի տեղակալին դիմի։ Էդքան բանն ա եղել, երևում ա՝ կարդացել են, հետո ուզում էի մի բան էլ գրեի, ցույց տվեց՝ չի ուղարկվել, արգելափակել են։ Իմ անձնական էջով էլ իրենց էջը ման եմ գալիս, չի բերում»,- եզրափակեց նա։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին