Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:20 18-03-2025

«Աջարաբեթ»-ը կեղծ ակցիաներով չխաղացողին դարձնում է խաղացող ու թալանում

Oragir.News-ի ընթերցողներից Գագիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Աջարաբեթը» շարունակում խաբում է իրեն։

«Եթե իշխանությունները պայքարում են կազինոների դեմ, պետք ա սկսեն «Աջարաբեթի» ակցիաներից։ Օրական իրանց անվճար 2 պտույտն ես անում, երեք փուլ է, 10 սիմվոլ բացում ես, ոսկին մինչև 15 մլն է տալիս, արծաթը՝ մինչև 5 մլն, մյուսն էլ մեքենա ես շահում։ Օրական իրենց երկու հատ անվճար պտույտով պատահական 9 հատը բացում է, 10-րդը կորում է։ Անձամբ ես էլ խաբնվել եմ, անընդհատ լիցքավորես, 100 հատ պտույտ ա տալիս լիցքավորումներիդ արդյունքում, 200 հատ պտույտա տալիս, չկա»,- պատմեց Գագիկ Մկրտչյանը։

Քաղաքացու խոսքով՝ «Աջարաբեթի» պարզաբանումը եղել է այն, որ հարցի շուրջ մարդկային վերահսկողություն չի կարող լինեն՝ գեներատորի պատասխանատվության տակ է։



«Զանգում ես, ասում են՝ պատահական ա, գեներատորն ա, գնա դիմի Ֆինանսների նախարարություն։ Նախարարության ֆեյսբուքյան էջին գրել եմ, բլոկ են արել ինձ։ Բայց ինչի ես դա չհասկացա։

Երկրորդ ամենակարևոր բանը, որ ասում են՝ ուրիշի քարտով չի թույլատրվում, օրենք են փոխել, լավ էլ թուլատրվում ա, ուրիշի իդրամներով, ուրիշի իդրամներին կցած քարտով ես կարողանում եմ իմ հաշվեհամարը լիցքավորեմ, որ իմ հետ կապ չունի ո՛չ էդ քարտը, ո՛չ այդ իդրամը։ Զանգում եմ՝ ասում եմ ինչի եք թույլ տալիս, «Աջարաբեթի» աշխատակիցը ասում է՝ գնա կառավարությանն ու ՊԵԿ-ին դիմի թող օրենքը փոխեն»,- նշեց նա։

Քաղաքացին նաև հայտնեց, որ «Աջարաբեթը» էջը վերջնականապես հրաժարվում է փակել։

«Ամենակարևորներից մեկը չեն փակում սայթերը ընդմիշտ։ Մենակ մի դեպքում են փակում, երբ բժշկից թուղթ ես տանում, որ կախվածություն ունես։ Ոչ մեկ իմ աչքի լույսը չի, բայց օրինակ՝ «Վիվարոն» փակում է էջը։ Ես սենց անմակարդային կայք չեմ տեսել։ Բոնուս չեն տալիս, եթե մարդը կարա միլիոնով օրը պարտվի, իրանք ասում են՝ դուք բոնուս չունեք։

Ասում եմ՝ բա ո՞նց ա մյուս կազինոները 10 տոկոս cashback, ասում ա՝ էդ մեր հետ ինչ կապ ունի, մենք մեր օրենքը ունենք։ Ինչ ասում ես՝ երկրորդ բառը ասում են՝ գնացեք Ֆինանսերի նախարարություն դիմեք։ Ասում եմ՝ ձեր գեներատորները մարդիկ են, որ հասկանում են, որ մարդուն մի սիմվոլա մնացել, որ բացի մեծ շահում գրանցի, խնդում են, ասում են՝ չէ պատահականություն ա։

Էդ ակցիաներով իրանք չխաղացողին սարքում են խաղացող»,- եզրափակեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան