Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:55 17-12-2024

Պինդ մնա քո կռվում. Ավետիք Չալաբյանի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը բաց նամակ է գրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ով հիմա ապօրինի կալանքի տակ է Բաքվի բանտում։

«Ռուբեն ջան, համոզված չեմ, որ այս նամակը քեզ կհասնի, ու նույնիսկ չգիտեմ, թե երբ մեզ բախտ կվիճակվի նորից հանդիպել:

Երբ դու մեկնեցիր Արցախ, և քո վրա վերցրեցիր այն ոտքի կանգնեցնելու ծանր բեռը, դեռևս հայտնի չէր մեզ, որ Արցախը դավաճանված ու լքված է: Այն պահին դեռ հույս կար, ու դու քո մեծ սրտով կառչեցիր այդ հույսից, և փորձեցիր այն իրականություն դարձնել:

Նույնիսկ այն պահին, երբ Արցախն արդեն շրջափակված էր, դու՝ պաշտոնազրկված, դու չէիր հրաժարվում այդ հույսից, չէիր հանձնվում, ձեռքերդ քշտած Հակոբավանքն էիր վերականգնում, կարիքավորներին էիր օգնում, մարդկանց էիր հույս տալիս՝ իրենց հետ կիսելով քո մեծ հույսը, քո մարդկային շնորհները, քո կյանքով ստեղծածը, ու իրենց հետ կիսելով նաև իրենց դառը ճակատագիրը:

Այսօր էլ դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը, որը Հային է տրվում իր ծնունդով: Շատերն այդ խաչից հրաժարվում են, անկարող լինելով կրել նրա ծանրությունը, բայց և հրաժարվելով նրանով տված աստվածային առաքելության բերկրանքից: Դու ոչ միայն քո անձնական խաչն ես կրում, այլև քո հզոր ուսերի վրա ես վերցրել ողջ ազգինը, ու տանում ես այն անմռունչ ու անզիջում:

Պինդ մնա քո կռվում, անկոտրում ու աննահանջ: Աստվածային արդարությունը հաղթանակում է, և քո տառապանքը նոր ուժ է տալու արդարներին, նոր հույս՝ ազատասերներին, և նոր հավատ՝ քո բոլոր քույրերին ու եղբայրներին: Աստված քեզ զորավիգ ու պահապան»,- գրել է Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից