copy image url
Ավելին 1 տարի առաջ - 10:34 15-12-2024

Իրանում երգչուհի Փարաստու Ահմադիին մահապատիժ է սպառնում

Իրանում ձերբակալել են երգչուհի Փարաստու Ահմադիին առցանց–համերգի ժամանակ առանց հիջաբի ելույթ ունենալու համար, նրա հետ ձերբակալվել են ևս չորս երաժիշտներ, հայտնում է ABC News-ը։ Այժմ աղջկան մահապատիժ է սպառնում։

Առցանց–համերգը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Ահմադիի ելույթն արագորեն պոպուլյարություն է ձեռք բերել YouTube-ում և դարձել ամենաքննարկվող թեմաներից մեկն Իրանում, քանի որ տեղական օրենքներն արգելում են կանանց առանց հիջաբի երգել կամ ներկայանալ հանրությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կատարողին ձերբակալել են, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել «իրավական և մշակութային չափանիշներին չհամապատասխանելու համար»։