copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:11 31-10-2021

Տոկիոյի մետրոյում մարդկանց վրա հարձակում գործած տղամարդը մահապատիժ է ցանկացել

Տոկիոյում գնացքում հրդեհ բռնկած և ուղևորներին դանակով սպառնացած տղամարդն ասել է, որ ցանկացել է սպանել մի քանի մարդու։ Նա հույս ուներ, որ դրանից հետո իրեն կդատապարտեն մահապատժի։

«Կարծում էի, որ եթե երկուսից ավելի մարդ սպանեմ, անպայման մահապատժի կդատապարտվեմ»,- նրա խոսքերն է փոխանցում Kyodo գործակալությունը։ Հանցագործը 24-ամյա Կյոտա Հատտորին է եղել։

Միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյի պրեֆեկտուրայի Տյոֆու քաղաքում։ Արդյունքում ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, որը հարձակվել էր մետրոյի ուղևորների վրա։ Տղամարդը դանակ է թափահարել վագոնում, իսկ հետո դյուրավառ հեղուկ է լցրել ու հրդեհել։

Որոշ ականատեսներ հայտնել են, որ վագոնում նա նաև աղաթթու է ցողել։ Վերջին տվյալներով տուժել է 17 մարդ։ Ձերբակալության ժամանակ տղամարդը ոստիկաններին դիմադրություն ցույց չի տվել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել