copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:36 15-12-2024

Արաբական ութ երկրները պահանջում են դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայի տարածքից

Արաբական ութ պետություններն այսօր պահանջել են անհապաղ դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայի տարածքից։ Այս մասին նշված է Եգիպտոսի, Իրաքի, Կատարի, Բահրեյնի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Մենք դատապարտում ենք իսրայելական զորքերի ներթափանցումը Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտու տարածք, ինչպես նաև Հերմոն լեռան վրա գտնվող մի շարք դիրքերի գրավումը։ Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի նորմերի և 1974 թվականին Սիրիայի և Իսրայելի միջև կնքված «Ուժերի տարանջատման մասին» համաձայնագրի այս կոպիտ խախտումը», - նշում են արաբական պետությունների բարձրաստիճան դիվանագետները։

Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում իրականացրեց Սիրիայի վրա՝ մոտ 250 հարված հասցնելով ռազմական և ռազմավարական օբյեկտներին։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում և որոշ ռազմավարական նշանակության կետերում։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հարավում պաշտպանական գոտի է ստեղծվելու առանց իսրայելական մշտական ներկայության։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը