Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 13-12-2024

Ըստ էության․ Իշխանությունը վարժական հավաքը համարում է պատիժ, որը կիրառում է ընդդիմադիրների և արցախցիների նկատմամբ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Ռաֆայել Իշխանյանին։ Նրա հետ խոսել ենք օրերս հրապարակած զեկույցի, քաղաքական իրավունքի խախտման դեպքերի, դրանց քննության ու արդյունքների, իրականացվող քաղաքական հետապնդումների բացահայտման, ՀՀ-ում ամենից հաճախ խախտվող իրավունքի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա համոզմամբ՝ մեր երկրում այս պահին իրականացվում է «օրինակական» խտրականություն։

«Իշխանությունը վարժական հավաքները համարում է պատժամիջոց, որը բաշխում է ընդդիմադիրների և արական սեռի արցախցիների նկատմամբ, ովքեր դիմում են նոր անձնագրի համար։ Դա հստակ ցուցում է, որ ով դիմում է, պետք է 25-օրյա հավաքի մասնակցի»,- ասաց նա։

Իշխանյանը պնդում է՝ ամենալուրջ խնդիրն այն է, որ մենք հիմա խոսում ենք 21-րդ դարում տարբեր միջազգային կոնվենցիաներ վավերացրած պետության մասին, որտեղ փաստորեն գոյություն ունի օրենքով նախատեսված խտրականություն։

«Այսինքն՝ օրենքը չի ասում, որ սա պետք է արդարացի լինի, ասում է՝ ում ուզենք, ներգրավենք, ում չուզենք, չենք ներգրավի։

Դա նաև խտրականություն է արցախցիների նկատմամբ։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես է մարդ գնում պահեստազորի հավաքի, եթե իրեն քաղաքացի չեք ճանաչում»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում