Ըստ էության Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 27-12-2024

Ըստ էության. ԱՀԿ-ն փոշին համարում է «անտեսանելի կիլլեր», Երևանում այդ «կիլլերը» անզեն աչքով տեսանելի է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանին։

Նրա հետ խոսել ենք Երևանում օդի աղտոտվածության, դրա առաջացրած առողջական խնդիրների, Առողջապահության նախարարության կողմից իրազեկման բացակայության, համատարած ծառահատման, աղբահանության վճարի թանկացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Վարդանյանի խոսքով` ապրում ենք բավականին վտանգավոր միջավայրում։

«Այս մասով մենք տասնյակ խնդիրներ ունենք, որոնք նախապայմանն են այս ամենի։ Մենք անընդհատ խոսում ենք հետևանքի մասին, բայց շատ ավելի լավ կլինի, որ հասկանանք՝ ինչն է բերում դրան և սկսենք գործողություններ, որ այդպես չլինի, որովհետև փոշին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանում է «անտեսանելի կիլլեր», իսկ մեզ մոտ դա անզեն աչքով արդեն տեսանելի է»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ լուրջ առողջական խնդիրներ կարող է առաջացնել Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը, Վարդանյանը նշեց.

«Նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մահացության դեպքերի հավելյալ քանակների 25%-ը պայմանավորված է փոշով։ Դրանով է պայմանավորված թոքի քաղցկեղի 30%-ը։ Դա վատ կարող է անդրադառնալ նաև հղիների վրա»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում