copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:37 29-08-2024

Եթե վարժական հավաքը վերապատրաստման համար է, ապա ի՞նչ տրամաբանությամբ է կանչվում 44-օրյայի մասնակիցը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների և դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ:

Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է:

Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է և ուսուցման, հմտությունների կատարելագործման ժամանակի մեծ մասը իրականում նախատեսված է մարտական հերթապահության համար, ապա պետք էլ դա սահմանվի օրենքով:

Երկրորդ, սահմանային անվտանգության և մարտական հերթապահությունից բխող խնդիրները պետք է առաջնահերթ լուծել կանոնավոր բանակի միջոցով, իսկ դրա համար ռեսուրսները պետք է ճիշտ թիրախների ուղղել, այլ ոչ թե բանակը փորձադաշտի վերածել:

Մեկ այլ կարևոր խնդիր, որն անընդհատ քաղաքացիների դժգոհության առիթին է հանգեցնում:

Վարժական հավաքների մասնակցության որոշման հարցը, որը օրենքով մասնակի է կարգավորվում, իսկ արդարության սկզբունքներն ամբողջությամբ խախտված են:

Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները:

Հասկանալի է չէ՞, որ 44-օրյայի ակտիվ մասնակիցները կամ այդ ժամանակահատվածում ծառայած քաղաքացիները «մարզավիճակում» են և նրանց հետ նոր ուսուցման ծրագրերը, որոշ բացառություններով, ակտուալ չեն:

Սա հատկապես այն պարագայում, որ կան քաղաքացիներ, որոնք 44-օրյա պատերազմին չեն զորակոչվել կամ տարբեր պատճառներով չեն ներկայացել, իսկ վարժական հավաքներ կա´մ ընդհանրապես չեն անցել կա´մ անցել են 10-15 տարի առաջ:

Ստացվում է, որ ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն ամբողջությամբ չեն ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում:

Դեռ չեմ խոսում ռեսուրս «քերելու» և կոռուպցիոն հնարավոր անցքերի ու ռիսկերի մասին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում