copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:30 12-12-2024

Աշխարհի ամենահարուստ փախստականը․ հեռանալիս Ասադը 135 մլրդ դոլար է տարել Ռուսաստան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից մեկ շաբաթ անց էլ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է արաբական այս երկրի ուղղությամբ։ Անորոշ է, թե 13 տարվա քաղաքացիական պատերազմից ու Ասադի վարչակարգի ինչ ճակատագիր կունենա Սիրիան, որն այժմ հայտնվել մասնատման իրական վտանգի առաջ։

Տապալումից հետո Ասադն իր ընտանիքով տեղափոխվեց Ռուսաստան, որը Սիրիայի արդեն նախկին նախագահին քաղաքական ապաստան տրամադրեց, հայտարարեց, որ վերջինիս որևէ այլ երկիր չի արտահանձնի, եթե անգամ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր տրամադրի։

Ասադի հեռացումից հետո նրա կառավարության հետախուզության նախկին աշխատակից Հալիդ Բեյյան թուրքական «Türkiye» պարբերականին տված հարցազրույցում ասել է՝ հարստությունը, որն Ասադն իր հետ տարել է Մոսկվա փախչելիս, 135 միլիարդ դոլարի է հասնում։ «Ասադների ընտանիքը տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում ժողովրդի ռեսուրսներն ուղղել է իր գրպանները: Երբ ռեժիմը փլուզվեց, նրանք իրենց հետ տարան երկրի տնտեսության մեծ մասը»,- նշել է նա։

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո քննարկումներ են ծավալվում, որ Ասադը կարող է դառնալ համաշխարհային պատմության ամենահարուստ փախստականներից մեկը:

Բեյյան նաև հայտնել է, որ մեծ հակամարտություն է եղել ռուսամետ հրամանատարների և Իրանի կողմից աջակցվող հրամանատարական կազմի միջև։ Նրա խոսքով՝ Հալեպի հրամանատար, գեներալ Մուհամմեդ Սաֆադլիի և Ռուսաստանին հավատարիմ գեներալ Սուհեյլ Հասանի միջև անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել։



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան