Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 12-12-2024

Զզվո՞ւմ են, թե՞ վախենում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրիում եռօրյա փրայմերիզի առաջատարն անկուսակցական, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից Սարիկ Մինասյանն է՝ «Սովրանոյի» Արման Սահակյանի ընկերը։ Անկուսակցականի հաղթանակը ՔՊ-ում մեկնաբանում են նրանով, որ մարդիկ զզվում են իրենցից: Ոմանք էլ կարծում են, որ սա Նիկոլ Փաշինյանի սցենարն է` փորձում է իր կուսակիցներին հերթական անգամ ապացուցել, որ նրանք զրո են, եթե ինչ-որ դիրք ու պաշտոն ունեն, ապա՝ բացառապես իր շնորհիվ, ուստի պիտի ստրուկի պես ծառայեն իրեն։ Մոտ 120 հազար ընտրող ունեցող քաղաքում ընդամենը 1050 մարդու՝ 1 տոկոսի շրջանում էին այս քվեարկությունն անցկացրել։ Սարիկ Մինասյանը 250 ձայնով առաջինն էր, հաջորդը Դավիթ Առուշանյանն էր՝ 221 ձայնով, երրորդ տեղում՝ Կարեն Սարուխանյանը, 144 ձայնով։

Ոմանց համար շոկ է եղել հատկապես Սարուխանյանի ստացած քվեների քանակը, ասում են` նրա հեղինակության մասին փուչիկը պայթեց: Մինչդեռ նա Փաշինյանին հավատացրել էր, որ Գյումրիում ամենասիրված ՔՊ-ականն ինքն է, ու այդ պատճառով էին նրան նշանակել կուսակցական կառույցի ղեկավար։ Ընտրությունների արդյունքներով պատգամավոր Դավիթ Առուշանյանը մոտ 100 ձայնով առաջ էր Սարուխանյանից, եւ երեկ նա անմիջապես մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին․ նրան Շիրակի մարզպետ են նշանակելու։ Իսկ գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանը երեկ արդեն SMS-ը ստացել էր: Ի դեպ, անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, ասացին, իշխանության հասցեին հայհոյանք է գրված եղել։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել