Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:21 11-12-2024

Հայ-ռուսական հարաբերությունների ամենաբարդ փուլում ենք․ կոնֆերանս Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մուլտի գրանդ հոթելում» տեղի ունեցավ դիվանագետների համահայկական խորհրդի հերթական կոնֆերանսը «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» խորագրով։ Կոնֆերանսին մասնակցում էին ընդդիմադիր գործիչներ, նախկին դիվանագետներ, ՌԴ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, պատմական ակնարկներ արեցին, անդրադարձան մարտահրավերներին, մատնանշեցին, որ վերջին շրջանում լարվածություն կա երկու երկրների հարաբերություններում։

МГИМО-ի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը ընթերցեց բուհի ռեկտորի նամակն ուղղված կոնֆերանսի մասնակիցներին։ Բանախոսն անդրադարձավ Հայաստանի և ՌԴ-ի միջև կրթական ծրագրերի զարգացման հնարավորություններին։ Նրա գնահատմամբ՝ հայ-ռուսական կապերի ամրապնդման համար քաղաքական և տնտեսական գործոնները կարևոր են, բայց արդյունավետ, բարեկամական և գործնական հարաբերությունների հիմքում ընկած է փոխվստահությունը, որը ներկայում որոշակի սասանված է։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում դիվանագետների համահայկական խորհրդի և МГИМО-ի համատեղ կոնֆերանսին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ն 2022-ին ադրբեջանական ագրեսիայից հետո սառեցրել է ՀԱՊԿ անդամությունը, չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, «Զվարթնոց» օդանավակայանից և հայ-ադրբեջանական սահմաններից դուրս է հրավիրել ռուս սահմանապահներին, միացել է Հռոմի ստատուտին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել