Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ամիս առաջ - 22:13 09-06-2026

Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը կտրականապես համաձայն չէ պրոմոուշենի նախկին ծանրքաշային Բրենդան Շաուբի այն պնդման հետ, թե պրոֆեսիոնալ մարտարվեստների շարքում բռնցքամարտն ամենահեշտ մարզաձևն է։

Չորս քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էդրիեն Բրոների հետ զրույցում Ծառուկյանը հակառակ տեսակետն է հայտնել՝ ընդգծելով բռնցքամարտի բարդությունն ու յուրահատկությունը․

«Բռնցքամարտն ավելի բարդ է։ Բռնցքամարտն ամենաբարդ սպորտաձևն է։ Որովհետև դու կարող ես սկսել զբաղվել MMA-ով 20 տարեկանում և դառնալ չեմպիոն, իսկ բռնցքամարտում դա անհնար է։ Չեմպիոնական մակարդակի դուրս գալու համար դու պետք է բռնցքամարտով սկսես զբաղվել 5-6 տարեկանից»,- նշել է Արման Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ ըստ Բրենդան Շաուբի՝ իր տեսակետն ապացուցվում է պրոֆեսիոնալ ռինգում բլոգեր Ջեյք Փոլի գրանցած հաջողություններով, ինչպես նաև Ռիկո Վերխուվենի և Ալեքսանդր Ուսիկի վերջին մենամարտով։ Այդ դիմակայությունում, ըստ Շաուբի, հոլանդացի քիքբռնցքամարտիկը գերիշխում էր ուկրաինացու նկատմամբ և մոտ էր սենսացիա հեղինակելուն, սակայն ժամկետից շուտ պարտություն կրեց մենամարտը դադարեցնելու՝ մրցավարի կայացրած վիճելի որոշման պատճառով։

Armsport

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին