Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:05 10-12-2024

Գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում տուն․ ինչու են մեծավանցիները փակել ճանապարհը

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 9-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Վաղ առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-անոց ճանապարհահատվածը վերանորոգվի։

Oragir.News-ի հետ զրույցում Մեծավանի բնակիչներից մեկն ասաց, որ ճանապարհի խնդիրը միշտ է եղել, ճանապարհը գրեթե միշտ գտնվել է անսարք վիճակում։ «Վերջին 10-15 տարին կարող է ասֆալտով կարկատան են արել, սակայն հետո, երբ Երեմյանները տարածքում գոմեր են սարքել ու ծանր ֆուռերը սկսել են երթևեկել ճանապարհով, կրկին քանդվել է ճանապարհը։ Գյուղացիներից ոմանք տեղեկություն են շրջանառում, որ Երեմյանները փոխհատուցել են որոշակի գումար՝ ճանապարհը վերանորոգելու համար, սակայն այն չի իրականացվել։ Տեղեկությունը թե որքանով է հավաստի, չեմ կարող ասել, բայց խնդիրը շատ վաղուց կա։ Գյուղացիներն անդադար դժգոհում են, տաքսիստներն անգամ չեն ուզում գնալ-գալ, ոնց որ սարերի միջով անցնես»։

Բնակչի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ մեծավանցիները նման քայի են գնում․ ցավոք, գյուղացիների գլխի տակ միշտ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում տուն

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել