copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:08 10-12-2024

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքում գործող մասնաճյուղը։ Հրազդան քաղաքի Ֆասթ Բանկի երկհարկանի մասնաճյուղը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումը դյուրին և արագ կազմակերպելու համար։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այստեղ կարող են կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, ձեռք բերել արտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն:

Ֆասթ Բանկի «Հրազդան» մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Բադալյանն ասել է․ «Տարին ամփոփում ենք դրական փոփոխություններով և մեր մասնաճյուղի հաճախորդների համար լավ լուրերով: Հրազդան մասնաճյուղը վերաբրենդավորվել է և այսուհետ հաճախորդներին սպասարկելու է ավելի հարմարավետ միջավայրում: Արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՝ աշխատելու ենք 24/7 գրաֆիկով»:

Հրազդան մասնաճյուղի վերաբրենդավորումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի բանկի ներկայությունը՝ հաճախորդներին առաջարկելով նոր որակի սպասարկում: Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաև մեծացնելով ծառայությունների շրջանակը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել