Երեկ Սիրիայի զինված խմբավորումների կողմից գրավվեց Դամասկոս քաղաքը, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը Սիրիայում տապալվեց։
Oragir.News-ը կապ հաստատեց Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներից մեկի հետ, ով նշեց, որ այս պահին իրավիճակն անկառավարելի է, բայց դեռ վտանգավոր չէ մեր հայրենակիցների համար։
«Մենք տեսնում ենք զինված խմբավորումներին, բայց Հալեպն արդեն նորմալ վիճակի է գալիս»։
Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ հայերի մի մասն ուրախ է Ասադի ռեժիմի անկումից, բայց մինչև նոր սահմանադրությունը չգրվի, ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ հետևանքների կհանգեցնի այս ամենը։
Խոսելով զինված խմբավորումների պահվածքի մասին՝ սիրիահայը նշեց. «Նրանք չափից ավելի նորմալ են պահում իրենց, դեռ ոչ ոք չգիտի՝ ինչ անել։ Ով, որ կառավարության հետ կապ ունեցել է, հավանաբար՝ գնում են նրանց տներ։ Բայց հասարակ ժողովուրդի հետ գործ չունեն»։
Նա ասաց նաև, որ Սիրիայում իշխանություն չկա։ Ոչ ոք ոչ մի հարցի հստակ պատասխան տալ չի կարող։