Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:07 09-12-2024

Երևանի բարձրադիր գոտում ձյուն է սպասվում

Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը