Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:09 06-12-2024

Արարատ Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասի տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից շարունակական աջակցության կարևորությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզաների ազատականացման երկխոսությունը, ժողովրդավարական բարեփոխումները՝ միաժամանակ տեղեկացնելով ՀՀ հասարակության շրջանում ԵՄ հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ քննարկումների մասին։

Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար