copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:15 04-12-2024

Քաղաքապետարանը ստո՞ւմ է․ ազատված վարորդների մեքենաները դուրս չեն եկել երթուղի

Ավտոբուսների վարորդների գործադուլից հետո 35 վարորդներ ազատվել էին աշխատանքից, որից հետո Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ եթե հարկ լինի իրենք անձնապես կգնան ու կտեղափոխեն ուղևորներին։ «Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում, հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին»,- ասել էր նա։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հետաքրքրվեց՝ կարիք եղե՞լ է ազատված վարորդների փոխարեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների արորդներին դուրս բերել երթուղի։

«Ոչ, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ այսօր առավոտվանից «Երևանի ավտոբուս» ընկերության բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Որևէ կերպ այլ միջամտության, անգամ երեկ դիտարկվում էր, քանի հդեռ հարցը լուծված չէր, հնարավորության դեպքում մեր ենթակա ՀՈԱԿ-ների Դ կարգ և ստաժ ունեցող վարորդները պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտության դեպքում համալրել երթուղիները, թեկուզ որոշակիորեն բացը լրացնելու համար։ Սակայն, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, որևէ մեր ՀՈԱԿ-ի վարորդ ավտոբուս չի վարել, ուղևորափոխադրում չի իրականացնել»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Հարցին՝ բոլոր ավտոբուսները դուրս եկե՞լ են երթուղիներ՝ քաղաքապետարանի լրատվության վարչությունից պատասխանեցին․ «Այո, երթուղիները, շարժակազմերը լիարժեք սպասարկվում են այսօր առավոտվանից։ Ազատված բոլոր վարորդների հարցերն առանձին-առանձին քննարկվելու են իհարկե, որպեսզի ամեն ինչ արդարության սկզբունքով լինի և որևէ կերպ հանկարծ չխաթարի այդ մարդկանց իրավունքը»։

Հարցին՝ ովքե՞ր են ավտոբուսները վարել ազատված վարորդների փոխարեն, քաղաքապետարանի լրատվության վարչությունից պատասխանեցին․ «Քանի որ մենք տարվա մեջ մի քանի անգամ հայտարարություններ էինք տվել Դ կարգի վարորդների հավաքագրման հետ կապված՝ և՛ եղած ցանկից, և՛ այն ավտոբուսները, որ ինչ-ինչ պատճառներով չեն շահագործվում, այդ վարորդներին ներգրավել ենք այդ աշխատանքներում»։

Oragir.News-ի հետ զրույցում ազատված վարորդներից մեկը նշեց, որ քաղաքապետարանից որևէ մեկն իրենց հետ շփում չի ունեցել։

«Քաղաքապետարնից որևէ մեկի հետ շփում չի եղել։ Ազատված վարորդները երթուղի դուրս չեն եկել։ Ազատված մնացած վարորդների ավտոբուսներից տեղյակ չեմ, բայց իմը չի քշվել համենայնդեպս»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը