copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 04-12-2024

Եթե առողջական խնդիր չունի, պետք է գլխարկը հանի․ ինչո՞ւ է Փաշինյանը ԱԺ մտնում` գլխարկը գլխին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե միշտ գլխարկը գլխին է մուտք գործում Ազգային ժողովի շենք, ինչը համարվում է էթիկայի կոպիտ խախտում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է արարողակարգի մասնագետի հետ, ով անանուն մնալու պայմանով՝ հաստատեց, որ Փաշինյանի պահվածքը համարվում է արարողակարգի խախտում։

«Եթե առողջական խնդիր չկա, որ պարտադիր պետք է գլխարկը գլխին լինի, ապա համարվում է սխալ։ Մնացած բոլոր դեպքերում տղամարդը փակ տարածք մտնելիս գլխարկը պետք է հանի»,-ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված