Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:34 03-12-2024

Գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ փնտրտուքների մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես չլսեցինք, իսկ վերջին շրջանում հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, գաղափարապես ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մի մասնիկ»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար:

«Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարարում է՝ բանակն եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում:

Ի դեպ, երբ խոսում եմ զինծառայողի, հրամանատարի կարևոր առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, սա որևէ ձևով չի հակադրվում իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին»,- նշեց Տ.Աբրահամյանը։

Նա նշեց, որ ԱԺ բարձր ամբիոնից տարբեր ժամանակներում, տարբեր բնույթի և լրջության ելույթներ են հնչել, սակայն տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած անձը խոսում է մեր երկրի՝ ազգ-նահատակի իմիջ ունենալու մասին, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին:

«Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը 3 տարի շարունակ, տարբեր փուլերով ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը կարևոր տարածքներ կորցրեց:

Եվ վերջապես՝ ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ՝ ամբողջությամբ օկուպացվեց:

Ի դեպ, ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը՝ հասարակության ամուր սատարմամբ և ներդմամբ այնպիսի բանակի կառուցումն է, որը հնարավորություն էր տալիս մեր երկրին՝ իր ռեսուրսների ու պոտենցիալի պայմաններում, դիմագրավելու մեր երկրի առաջ առկա սպառնալիքներին:

Ասում է՝ դեռ պարզ չէ, թե մեկ, երկու, երեք, թե ավելի շատ բանակներից պետք ուժեղ լինենք: Շատ վատ է, որ գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. նորմալ պետության պայմաններում խորքային գնահատում են Հայաստանի, տարածաշրջանի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակը, Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների թիվն ու վտանգավորությունը, ուղղակի և անուղղակի սպառնալիքների չափաբաժինը՝ ցանկը շարունակելի է, և պրագմատիկ հաշվարկների վրա ձևակերպում երկրի անվտանգության բանաձևը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել