copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:04 02-12-2024

Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է ասել, որ «դու իրավունք չունես քո այս կարգավիճակով մանդատը վայր դնելու»»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նազարյանը։

Լրագրողի հարցին՝ Քոչարյանը ժողովրդավա՞ր է դարձել, պատասխանեց. «Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար չլիներ, Հայաստանը 1998-2008 թվականներին այդ կարգի տնտեսական աճ կարձանագրե՞ր։ Ամենասովորական մարդիկ կկարողանայի՞ն խնդիրներ լուծել․․․»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Քոչարյանին՝ ԱԺ մտնելու համար:

Ամենից շատ դիտված