Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Բացի դրանից ես հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- նշել է Նազարյանը՝ հավելելով, որ անելիքներ ունի օրենսդիր մարմնում և չի պատրաստվում մանդատը վայր դնել․ «Կոչ եմ անում չներկայացնել, թե Գեղամ Նազարյանն անցում է կատարում դեպի ՔՊ, հակառակը՝ Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»։