copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:11 02-12-2024

Արագածոտնի մարզում բախվել է 2 «Opel». կա 6 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Տոնական Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հակոբ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Տոնական Գ.-ն և Հակոբ Մ.-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Սոնա Մ.-ն, 50-ամյա Նազիկ Հ.-ն և 70-ամյա Ռոբերտ Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Տոնական Գ.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Խաչիկ Ֆ.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Նույն օրը՝ ժամեր անց, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ նշված վթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Եվա Հ.-ն:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված