copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:24 02-12-2024

Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը ճշգրիտ չէ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը, այդուհանդերձ, կարծում եմ այդքան էլ ճշգրիտ չէ: Օրինակ, առնվազն այն պատճառով, որ Վրաստանում էական խաղացող է Չինաստանը, իսկ Հայաստանում Չինաստանը համենայն դեպս առայժմ ակտիվ խաղացող չէ: Գուցե ունի ծրագրեր, կամ՝ անկասկած ունի, բայց դրանք կախված չեն անմիջականորեն Վրաստանի իրավիճակից:

Սա գործոններից կամ հանգամանքներից մեկն է: Կան շատերը, որոնք թույլ չեն տալիս Վրաստանն ու Հայաստանը դիտարկել այսպես ասած հայելային կերպով, պատկերացնելով, թե՝ ինչ վճռվի այնտեղ, նույն «վճիռն» էլ լինելու է Հայաստանի առնչությամբ:

Իհարկե Վրաստանում տեղի ունեցողը խիստ կարևոր է, իհարկե շատ գործոններ էլ ուղիղ ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա՝ այս կամ այն կերպ զարգանալու դեպքում, բայց չկա ընդհանուր հայելայնություն կամ նույնություն:

Բայց, Հայաստանի ու Վրաստանի պետական կենսունակության ու անվտանգության համար հիմնարար խնդիրը հենց դա է՝ կարողանալ հասնել թե միջպետական, թե հասարակական օրգանականության, կոոպերացիայի շատ սերտ մակարդակի:

Ըստ իս, դրա առավել մեծ հնարավորությունը կա, եթե Վրաստանում կառավարող լինի այն մտածողությունն ու աշխարհընկալումը, որ իշխանության ղեկին է ներկայումս:

Որովհետև այդ հարցի մասշտաբը թե՛ ներվրացական չէ, թե՛ անգամ կովկասյան չէ: Այդ հարցի մասշտաբը գլոբալ դիմակայությունն է, որը այսպես ասած պետական-ազգային ինքնությունների և վերազգային, վերպետական ֆինանսա-տեխնոլոգիական ցանցայնության միջև է»:

Ամենից շատ դիտված