copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:50 02-12-2024

Ավտոբուսներում շուտով կլինի հեռախոսների NFC վճարման տարբերակ. Տիգրան Ավինյան

«Սիրելի երևանցիներ այսօրվանից մենք գործարկում ենք նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծել ենք նախորդ ամիս և այսօրվանից գործում են ֆիզիկական բանկային քարտերով վճարման եղանակակը ավտոբուսներում և տրոլեյբուսներում». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառնալով լույսերի վառման արարողությանը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ հետաքրքիր արարողություն է սպասվում. «Լույսերի վառման արարողությամբ ազդարարելու ենք տոնական միջոցառման բացումը»։