copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:00 01-12-2024

Ծանր կորուստ. ո՞վ է ընդդիմադիրների պորտը տեղը դնելու

Նոյեմբերի 28-ին դերասան և ՔՊ կուսակցության ակտիվ քարոզիչ Գնել Սարգսյանը լքեց կուսակցության շարքերը։ Հասարակությունը ցնցվեց այս լուրից։ Սա sms պաշտոնանկությունների շարքի՞ց է, թե՞ խորհրդանշում է ՔՊ-ական անտրամաբանականությունը:

«Սատարում եմ Փաշինյանին, բայց դուրս եմ գալիս ՔՊ-ից»: Եթե այս նախադասությունը ձեզ անհեթեթ թվաց, մի անհանգստացեք, դուք մենակ չեք։ Գնել Սարգսյանը մեզ նվիրեց միայն ՀՀ-ում ապրելու իրավունք ունեցող քաղաքական բանաձև՝ սատարել ղեկավարին, բայց մերժել նրա կուսակցությունը։ Ի՞նչ ազատություն է փնտրում քաղաքական քարոզիչը, որ կուսակցական պատկանելությունը խանգարում է դրան: Արդյո՞ք Գնել Սարգսյանը նախատեսում է կազմակերպել բողոքի զանգվածային ցույցեր ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, թե՞ ուզում է ազատորեն ատելություն ու մաղձ շաղ տալ, թիրախավորելով նաև նախկին կուսակիցներին, որոնց մասին շատ բան գիտի։

Սարգսյանի մեկնաբանությունը, թե Նիկոլ Փաշինյանին սատարում է, բայց դուրս է գալիս կուսակցությունից, հիշեցնում է ԽՍՀՄ փլուզումից հետո ծիծաղելի մի պատկեր։ Անտեր մնացած որոշ կոմունիստներ հայտարարում էին, թե իրենք մարքսիստ են, բայց ոչ լենինիստ, կամ կոմունիզմի գաղափարները լավն են, բայց կուսակցությունը՝ ոչ:

Այսպիսի ապաքաղաքական վերաբերմունք կարող են դրսևորել քաղաքականությունից հեռու, քաղաքականությամբ չզբաղված, քաղաքականությունից զզվող մարդիկ։ Ու երբ ՔՊ գլխավոր քարոզիչներից մեկն է կուսակցությունը թողնում, բայց շարունակում ղեկավարին պաշտպանել, տպավորություն է ստեղծում, թե ՀՀ-ում քաղաքական համակարգ չկա, կուսակցություններ չկան, այդ թվում՝ իշխողը կուսակցություն չէ, այլ մեկ հոգուն սպասարկող խմբակ, որից կարելի է դուրս գալ, բայց ղեկավարին ուրանալ չի կարելի, որովհետև նա ավելի բարձր է քան կուսակցությունը։

Կարճ ասած՝ Գնել Սարգսյանի դուրս գալը ՔՊ-ից ծանր կորուստ է և անորոշություն է առաջացրել հանրության շրջանում։ ՔՊ-ն լուրջ վերադասավորվում է քաղաքական բարդ ընտրություններին ընդառաջ, իսկ նրա ամենաակտիվ քարոզիչը «ավելի ազատ գործելու» պատճառաբանությամբ լքում է շարքերը։ Սա անտրամաբանական է։ Ո՞վ է նրա փոխարեն ընդդիմադիրների պորտը տեղը դնելու։ Ո՞վ է եթերում ատելություն շաղ տալու ՔՊ-ի մրցակիցների հասցեին։ Իսկ եթե նա դուրս չի եկել այլ sms-ով հեռացվել է, նշանակում է՝ նրա ժամանակն լրացել է, և ՔՊ-ն առաջիկայում նոր քասթինգ կանցկացնի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ