copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:34 30-11-2024

Պարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ հրացաններ են եղել. shamshyan.com

Նոյեմբերի 5-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի Ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Փամբակ գյուղում նկատել է 2 անձի, որոնց մոտ եղել է 2 հատ որսորդական հրացան, ովքեր չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:

Տտուգման նպատակով պարեկները մոտեցել են վերջիններիս և պարզել, որ քաղաքացիներից մեկը Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 23-ամյա Գոռ Ն․-ն է, իսկ մյուսը Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Մելիք Ա․-ն։

Նրանց մոտ եղած հրացանների օրինականությունը, թույլատվության ժամկետները և վերջիններիս կողմից զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ Գոռ Ն․-ի կողմից ներկայացված մեկ հատ 16 մմ տ/չ, երկփողանի, ողորկափող հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապին, իսկ Մելիք Ա․-ի կողմից ներկայացված մեկ հատ 16 մմ տ/չ, մեկփողանի, ողորկափող հրացանը պատկանում է իր պապիկին։ Վերջիններս ոստիկաններին են ներկայացրել նաև թվով 14 հատ 16 մմ տ/չ հրացանի փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը