copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:39 30-11-2024

Ստեփանակերտի քաղաքապետի գործով ՔԿ-ն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով: Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։

Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։

Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից