copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:04 29-11-2024

Ցուցարարները կտրատել են և այրել Վրաստանի խորհրդարանի էլեկտրական լարերը

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարները վնասել են արտաքին լուսավորությունը և այլ սարքավորումներ, կտրել են էլեկտրական լարերը։ Այս մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

«Հավաքվածներից ոմանք առերեսման մեջ են մտել իրավապահների հետ, բանավոր վիրավորել նրանց, վնասել շենքի արտաքին լուսավորությունը և այլ սարքավորումներ, այրել էլեկտրական լարերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանց տեղեկություններով՝ ուժայինների ուղղությամբ անհայտ առարկաներ են նետվել, ինչի հետեւանքով մեկ սպա վիրավորվել է։

Գերատեսչությունը ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից և հետևել ոստիկանության պահանջներին։ Հակառակ դեպքում ՆԳՆ-ն խոստանում է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել։

Ամենից շատ դիտված