copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:59 29-11-2024

Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է

Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ռեինկարնացիա» խմբի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Դասականի և ժամանակակից արվեստի միաձուլման՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» միջոցառման գլխավոր հովանավորը Ֆասթ Բանկն էր:

Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և «Ռեինկարնացիա օրկեստրայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանի հանդիպման արդյունքում ծնվել է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի միտքը: Համատեղ համերգի նշանառություններից մեկը սիմֆոնիկ երաժշտությունը հասանելի դարձնելն է բազմաթիվ երիտասարդների, որոնք, գալով այս համերգին, հետագայում կգան նաև նվագախմբի դասական համերգներին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ասել է․ «Այսպիսի նախագծերն անհնար է իրականացնել առանց հովանավորների: Հովանավորների դերն այստեղ կայանում է նրանում, որ մենք կարողանում ենք նախագծերը ներկայացնել այնպիսի բարձր որակով, որ կարողանանք ստանալ այն շոուն, որ մենք պատկերացնում ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին, ում աջակցությամբ տեղի է ունենում այս համերգը»:

Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, բազմիցս նման նախագծերի կողքին է եղել և շարունակելու է աջակցել Հայաստանում մշակութային իրադարձությունների իրականացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ