Ներքին 1 տարի առաջ - 18:41 27-11-2024

«Օդնոկլասնիկի»՝ 4%, ՔՊ՝ 0%․ Telcell-ի միջնորդավճարների տրամաբանությունը

Oragir.News-ն այսօր փորձեց հասկանալ, թե Telcell վճարային համակարգը ի՞նչ գործարքների համար է միջնորդավճար պահում, և ի՞նչ գործարքների համար չի պահում։

Վճարային տերմինալի մոտ պարզ դարձավ, որ համակարգը քարտային հաշվի համալրման համար միջնորդավաճար է պահում 400 դրամ։ Վարկի մարման համար ևս 400 դրամ։ Բջջային հեռախոսահմարին գումար փոխանցելու համար՝ 0%։ Էլեկտրոէներգիայի վարձավճարի համար ևս 0%։








«Համադասարանցիներ» սոցիալական ցանցի համար միջնորդավճարը՝ 4%։



Ուշագրավն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն անելու համար Telcell-ը միջնորդավճար չի պահում։

Նշենք, որ Telcell վճարային տերմինալներում ՔՊ պատուհանը չկա, սակայն «Telcell Wallet» բջջային հավելվածում առկա է բաժին, որով քաղաքացիները կարող են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն անել։

Հիշեցնենք, որ առցանց դրամապանակի «Վճարումներ» բաժնի ամենավերջում նշված է «Այլ» բաժինը։ Մուտք գործելով այստեղ, քաղաքացին ամենաներքևում տեսնում է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը։

Բացելով այն՝ հավելվածն առաջարկում է 2 տարբերակ՝

1. Անդամավճար։ Որը վճարում են ՔՊ անդամները։
2. Նվիրատվություն։ ՔՊ-ին նվիրատվություն կարող է անել ցանկացած քաղաքացի, բայց դրա համար նախ պահանջվում է գրանցել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մուտքագրել գումարը։

Նշենք նաև, որ այլ կուսակցության անվանում հավելվածում առկա չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան