Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:55 26-11-2024

Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր-Խարբերդի «Զոնալ» խանութի մոտ կրակոց է հնչել, կրակել են ավտոմեքենայի վրա, հնարավոր է մարդասպանություն տեղի ունենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նոյեմբերի 12-ին` ժամը 22։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի բնակիչներ 21-ամյա Ալեն Ք․-ն իր ընկերոջ՝ 21-ամյա Աշոտ Ն․-ի հետ Ալեն Ք․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասում, դեռևս չպարզված մի քանի մեքենաներ խոչընդոտել են վերջինիս ընթացքը, որի ընթացքում նշված ավտոմեքենաներից մեկից, որը եղել է «Mercedes» մակնիշի, մի տղամարդ իջել և մոտեցել է Ալեն Ք․-ի ավտոմեքենային, ինչից վախենալով վերջինս մեքենան վարել է հակառակ ուղղությամբ և նույն պահին լսվել է կրակոցի նմանվող ձայն, որից հետո նկատել է, որ մեքենայի աջ թափարգելի վրա առկա են վնասված հետքեր:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի իրական հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով