Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:20 24-11-2024

Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ

Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով տղամարդկանցից մեկը մեքենայից կրակ է բացել։ Մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Известия-ն։

Այս պահին իրավապահ մարմինները փնտրում են կրակ բացած տղամարդուն։ Մարքս քաղաքում հայտարարվել է «Սիրենա» պլանի մասին։

Shot Telegram ալիքի փոխանցմամբ, 41-ամյա Միխայիլ Կ.-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է 41-ամյա գործարար Ռուբիկ Հակոբյանը։