Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 23-11-2024

Մարդիկ իրար գիրկ նստած են երթևեկում. 100 դրամ ուղեվարձը պետք է անփոփոխ մնա

«Մայր Հայաստան» ժողվրդավարական շարժման ադամները շարունակում են Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքը։

Այսօր ստորգրահավաքն իրականացվում էր Երևանի մի քանի հատվածներում միառժամանակ։

«Եթե իշխանությունները դեմ գնան այդ նախագծին, որը քաղաքացիական նախաձեռնություն է, ապա 10000-ից ավելի քաղաքացիների դեմ պետք է գնան։ Ասեմ ավելին՝ բնակչության մեծամասնությունը իրականում դեմ է, փողոցներում լսում ենք, թե բնակիչներն ինչ են ասում քաղաքային իշխանության առաջ քաշած այս ծրագրին։ Իրենք պայքարում էին 150-ի դեմ, հիմա մի քանի ավտոբուս են բերել, իհարկե նման ավտոբուսները բարձրակարգ են, բայց դա չի նշանակում որ սոուսի մեջ մեկ միս դնելով փորձեն հասարակությանը կերակրել, իբր բարեփոխում են կատարել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Ավագանու անդամը նշեց՝ Երևանում մարդիկ իրար գիրկ նստած են երթևեկում, շեշտեց՝ 100 դրամ ուղեվարձը պետք է անփոփոխ մնա, իսկ փաթեթների դեպքում այն պետք է ավելի էժան լինի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ