Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:45 22-11-2024

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։

Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության համար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա 2018-2023 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

2020 թվականի նոյեմբերին նա կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ և համաձայնել է լրտեսություն կատարել՝ ստանալով «Սարխան» ծածկանունը։

2020-2023 թվականների ընթացքում Գալստյանը հավաքել և փոխանցել է տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բնակչության, նրանց տրամադրությունների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշումների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո նա կնոջ հետ մնացել է Ստեփանակերտում և շարունակել է իր հանցավոր գործունեությունը՝ փոխանցելով հայ ազգաբնակչության վերաբերյալ այլ տեղեկություններ օտարերկրյա հետախուզության ծառայություններին։Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, սակայն նրա եղբորորդին հերքել էր այդ տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ