Ներքին Տեսանյութ Միտք 1 տարի առաջ - 17:08 22-11-2024

Այս հոգեվիճակով «մասնագետը» գործ է քննում, որոշումներ կայացնում․ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չէ, հիմա դուք լուրջ ե՞ք ասում, որ հանրային վստահության աճ կա ներքին գործերի նախարարության նկատմամբ

Տեսանյութը պռո-թուրքական կուսակցության շինծու քրեական գործի առերեսման տեսաձայնագրությունն է։
Քննիչը օբյեկտիվորեն պետք էր շինծու քրեական գործը կարճեր, քանի որ ոչ մի օրինական հիմքեր չկային շինծու քրեական գործը դատարան ուղարկելու, բայց սույն քննիչը ինձ մեղադրյալի կարգավիճակով քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով գործը ուղարկեց դատարան, որ ինձ դատեն:

Եվ հենց նույն քննիչը ինձ անօրինական 3 օր ազատությունից զրկել էր, և դատարանի որոշում կա որ ինձ անօրինական 3 օր ձերբակալել են, մինչդեռ պռո-թուրքական կուսակցության հիմնադիրը հարվածով քցել էր գետնին ոստիկանին, բայց ինձ են դատում։

Նաև հիշեցնում եմ, որ պռո-թուրքական կուսակցության հիմնադիրը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն աջակցում է իրենց կուսակցության «դվիժենիներին»:
Ու արդեն պարզ է դառնում՝ ինչու քննիչը շինծու գործը կարճելու փոխարեն նման վարք է դրսևուրում:
Արդեն պարզ է դառնում, որ վերևներից հրահանգ կա, որ շինծու քրեական գործը ճնշումների ներքո քննվի և ուղարկվի դատարան՝ ինձ դատելու։

Այս հոգեվիճակով «մասնագետը» գործ է քննում ու որոշումներ կայացնում:

Երկու տարվա իմ հանրային գործունեության ընթացքում ինձ վրա ՔՊ-ի պատվերով գիշերը 3 հոգով դանակով մահափորձ են անում...
6 շինծու քրեական գործ են հարուցում,
5 անգամ անօրինական ձերբակալում,
ու հայտարարում են, որ հանրային վստահության աճ կա՞ ներքին գործերի նախարարության նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում