copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:38 22-11-2024

Երևանում բախվել են մոտոցիկլն ու «GAZel»-ը. մոտոցիկլն էլ բախվել է «Nissan»-ին. մոտոցիկլավարը, ով ոստիկանության կապիտան էր, տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «GAZel» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով մոտոցիկլն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «նիսսան» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել:
Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց և տեղում մահացել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «GAZel»-ի և «Nissan»-ի վարորդների ինքնությունը:

Մոտոցիկլավարը աշխատում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիայում՝ որպես դասախոս, կոչումով ոստիկանության կամպիտան էր, և մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված է եղել վարորդական իրավունքից:

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, դեպքի վայր է ժամանում մեկ այլ մոտոցիկլավար, ապա, իմանալով, որ բախումը տեղի է ունեցել մոտոցիկլի և «GAZel»-ի միջև, սկսում է կոտրել «GAZel»-ի ձախ կողմի ապակիները:

Պարեկները նկատում են դա, նրան տեղում վնասազերծում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նա Երևանի բնակիչ 32-ամյա Հրաչյա Մկրտումյանն է:

Մանրամասները՝ սկբզնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց