copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:55 22-11-2024

3 միլիոն դրամը փող չԷ՞․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015- 2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը:

Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, որը Երեւանից հեռու է 25-27 կմ: Հիմա էլ նա ապրում է Գառնիում, աշխատում` Երեւանում, բայց 2019-ից դադարեցրել է դոտացիա ստանալը․ երեւի ասել են՝ կբացվի, որ օրենքի խախտում է: Այս դեպքով անգամ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է նշանակել, որն արագ կարճվել է՝ ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ։

Հայկ Բաբայանը, որն այս տարիներին համակարգել է սեւ բերետավորների հարձակումները ցուցարարների վրա, նռնակների նետումից մինչեւ ծեծուջարդ, պարզվում է` ծանր է տարել մեր հրապարակումը եւ կառչել է տեխնիկական վրիպակից, որը տեղ էր գտել երեկվա հրապարակման մեջ` նա 4 տարվա ընթացքում 3 միլիոն դրամից ավելի գումար է ստացել պետությունից, որը ցավալի տեխնիկական վրիպակի պատճառով մեկ 0 ավելի էր գրվել` 30: Ճիշտ է` հրապարակումից րոպեներ անց վրիպակն ուղղել ենք, սակայն Բաբայանը կապվել է իշխանական կայքերի հետ եւ հերքել տվել մեր հրապարակումը, թե ինքը 30 միլիոն չի ստացել պետբյուջեից:

Զավեշտալին այն է, որ Բաբայանը չի հերքել իրեն բնակվարձ տալու փաստը, այլ միայն գումարի չափը։ Բայց ՀՀ իրավապահներն այս տարիներին 3 միլիոն դրամից շատ ավելի փոքր գումարների յուրացման համար են գործեր հարուցել, հուսանք՝ սա էլ անհետեւանք չեն թողնի, եւ նոր նախարար Արփինե Սարգսյանն էլ սրանով կզբաղվի:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց