copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:36 21-11-2024

Ականջօղով տղամարդանմա՞նը, թե՞ կապույտ մազերով էմոն. ո՞վ կլինի հաջորդը

Ասում են, թե 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանի անհաշվենկատ հայտարարություներից հետո Արցախի հարցով բանակցությունները մտան փակուղի, նա առաջարկել է կին բանագնաց նշանակել Ալիևի հետ բանացելու և իրավիճակը հարթելու համար։ Երբ քննարկման մասնակիցները հարցրել են՝ «Բայց դա ի՞նչ կփոխի»։ Փաշինյանը պատասխանել է՝ «Չգիտեմ՝ ինչ կփոխի, բայց կին բանագնացը նորություն կլինի»։

Ձանձրույթի մեջ ընկղմվածը մի բան է տենչում՝ նորություն։ Օրինակ՝ առավոտից իրիկուն սրճարաններում ու ռեստորաններում քեֆ անողների համար հետաքրքիր է նոր ռեստորանը, նոր ուտեստը, նոր մատուցումը, նոր միջավայրը և այլն։ Շոպագոլիկի համար նոր շորն է կարևոր։ Երբեմն՝ էական չէ նոր շորի որակը, հարմարավետությունը և այլն, կարևորն է, որ այն նոր լինի։

Հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթելով նորանշանակ ՆԳ նախարարին, ամենևին կասկածի տակ չդնելով Արփինե Սարգսյանի վաստակը, արժանիքները, քաղաքականություն որոշելու կարողությունները, այնուամենայնիվ բացակայում է պաշտոնական հիմնավորումը, թե ինչո՞ւ հենց նա է փոխարինում ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

Համակարգում բազմաթիվ փորձառու հնաբնակ ու երիտասարդ տղամարդիկ կան, որոնք նույնպես ներգրավված են եղել ՆԳ ոլորտի քաղաքականության մշակմանը և կարող էին նախարար նշանակվել։ Նրանց և Արփինե Սարգսյանի միջև էական տարբերություններից մեկն այն է, որ վերջինս կին է։ Այս առումով՝ հանրային խոսույթում կարծիք է շրջանառվում, թե ՆԳ նախարարին փոխելու իմաստն այն էր, որ ՆԳ նախարարության ղեկավարը լինի կին։ Այսպես Փաշինյանը կարող է աշխարհին ցույց տալ, որ իր կաբինետի ՆԳ նախարարը կին է։

Կին ՆԳ նախարար ունենալն առերևույթ ունի երկու հիմնավորում։ Առաջինը սեռային հավասարությանն է վերաբերում։ Այսինքն՝ ցույց է տրվում, որ կանայք ՀՀ-ում զբաղեցնում են նաև բարձր պաշտոններ։ Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվեց Սրբուհի Գալյանը։ Իսկ օրերս ՆԳ նախարարի պաշտոնում՝ Արփինե Սարգսյանը։ Այս նշանակումները մեծ դրամաշնորհներ կբերեն զուտ այն բանի համար, որ կանայք ներգրավված են կառավարությունում, մասնավորապես՝ ուժային կառույցներում։

Երկրորդը, որը շատ ավելի լուրջ է՝ չլսված նորությունն է, ինչպես ասում են՝ աննախադեպը։ ՆԳՆ-ն ուժային կառույց է, որտեղ աշխատողների մոտ 90 տոկոսը տղամարդիկ են։ ՆԳՆ-ն կին նախարար չի ունեցել։ Սա հիրավի աննախադեպ, ցնցող նորություն է, որը պատմության էջերում տեղ է գտնելու։ Ու եթե վաղը հարցնեն, թե ի՞նչ նոր, աննախադեպ բան է արել Նիկոլ Փաշինյանը, ապա շատերը, մասնավորապես՝ ՆԳ համակարգում աշխատողները կհիշեն, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ՆԳ նախարար կին է նշանակվել։

Այսինքն՝ հանրային կասկած կա, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ՆԳ նոր նախարարի թեկնածության ընտրությունը պայմանավորված չէ քաղաքական խնդրով, անելիքներով, մարտահրավերներով, այլ ընդամենը աննախադեպ բան անելու անելու մղումով։ Այս կասկածի հիմքերից մեկն է այն, որ ՆԳ նոր նախարարին ներկայացնելու ժամանակ որոշակի բան չասվեց, թե ինչո՞ւ է հենց նա նշանակվում ՆԳ նախարար։

Կարճ ասած՝ նորության հետևից ընկնելու մղումը բնորոշ է աննպատակ գործիչներին, որոնք չունեն արժեքային կարմիր գծեր և տառապում են ձանձրույթից։ Հետևաբար՝ սոսկ նորության համար նախարարների նշանակելը մտահոգություն է առաջացնում, թե նորության, աննախադեպի հետևից ընկնելով, ինչքա՞ն հեռու կարող է գնալ Փաշինյանը։ Ոմանք արդեն սարսափով պատկերացնում են, որ առաջիկայում նախարար, քննչականի պետ, ԲԴԽ նախագահ կարող են նշանակվել ականջօղով տղամարդանմանը կամ մազերը կապույտ ներկած էմոն։ Այսպիսի նշանակումներն, իսկապես, ցնցող տպավորություն կթողնեն հանրության վրա։ Ու մարդիկ ինչքան էլ ուզենան մոռանալ Փաշինյանին, հաստատ կգտնվի մեկը, որը կհիշի այս բաները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի