Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:05 28-05-2022

Ես էլ հո աթոռի կռիվ չեմ անում էս մազերով, եկե՛ք, ձեզ մայրաբար եմ խնդրում․ Լիդա Առուշանյան


Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Արցախի ազգային հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը․

«Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի առթիվ․ ամենայն հայոց տոնը, բոլոր տոներից ամենատոնը։
1918 թվականին ձեռք բերած այս տոնը, մենք տոնում ենք մի քիչ կոտրված սրտով, որովհետև ունեցանք զոհեր, բառիս բուն իմաստով՝ մենք ունեցանք երկրորդ ցեղասպանություն այս պատերազմի ժամանակ՝ մեր թշնամիների և ներսի թշնամիների ձեռքով։
Տղանե՛ր, ես ձեզ Եռաբլուրում խոստացել եմ՝ մենք կանք, մենք լինելու ենք ի հեճուկս մեր թշնամիների։ Դուք չեք պարտվել, տղանե՛ր, դուք չեք իմացել, որ մեր մեջ կան թշնամիներ։ Տղանե՛ր, տեսե՛ք, մենք կանք, Կոմոնդոսը կա, Մոնթեն կա, Վարդանը կա, բոլորը կան։ Ես ձեզ խոստանում եմ՝ էլի եմ գալու ձեզ մոտ, մենք հայրենք հանձնող տղաներ չենք ունեցել, ու չենք ունենալու։

Մենք Նոյի զավակներն ենք, ես Հայկն եմ, ստո՛ր, դու՝ Բելը, արի կռվենք, ստո՛ր, խաբեբա՛, թշնամի՛, ի՞նչ ես անում հայ ժողովրդի գլխին։ Երիցս անիծվես դու։ Ասում են՝ աթոռի կռիվ է․ ես էլ հո աթոռի կռիվ չե՞մ անում էս մազերով, խնդրում եմ, եկեք, սա խեղճի խնդրանք չէ, ես ձեզ արթնացնում եմ, մայրաբար եմ խնդրում, եկեք»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում