copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:10 20-11-2024

Իրանը կփոխի մայրաքաղաքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Իսլամական հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալին։

«Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը բախվի բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել էՊեզեշյանը։

Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել էր պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։