Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:35 20-11-2024

Կառավարության դիմացը էլ չեն պահի. կանգառն ապամոնտաժվել է

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Կառավարության շենքի դիմացի կանգառն այլևս ապամոնտաժված է։

Հայտնի չէ, թե այդ կանգառում սպասողները այժմ որտեղ են սպասելու իրենց անհրաժեշտ երթուղայինին։

Կատարվածի շուրջ տարակարծություն կա։ Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ ոչ մի երկրում հրապարակի մեջտեղում կանգառ չկա, ուստի ճիշտ են վարվել, որ կանգառն ապամոնտաժել են։

Նշենք, որ տարիներ առաջ կանգառները և մետրոները պետական հաստատությունների մոտ էին կառուցվում հենց այն նպատակով, որ պաշտոնյաներն աշխատանքից անմիջապես դուրս գալուց հետո կարողանային մետրոներով կամ երթուղայիններով հասնել անհրաժեշտ վայրը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Երևանի քաղաքապետարան, սակայն որևէ մեկը չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային