Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 01-10-2024

Երկիրդ ուրացի՝ աթոռդ պահի, իշխանությունը պահի՝ ու հա դավաճանի. Աննա Մկրտչյան

«Ինձ համար ավելի նախընտրելի կլիներ հայտարարությունների համար հատկացված ժամանակը նվիրել անցյալի հաղթանակներին, ձեռքբերումներին, ինչպես նաև անդրադառնալ երբեմնի արտաքին քաղաքականությանը, որը աշխարհի ամենաբարձր ամբիոններից գրողի ծոցն էր ուղարկում ցանկացած հակահայկական օրակարգ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Հպարտության հիշողություններ կպարգևեինք, եթե ինչ-որ մեկն այս ամբիոնից խոսեր հզոր հայկական սփյուռքի, Հայոց ցեղասպանության ընդունման, հայկական ժառանգության մասին։ Բայց իշխանազավթներն այլ ծրագրեր ունեն, ջնջեն, սպանեն և 2018թ-ին փողոց հանած դագաղների մեջ թաղեն այս հիշողությունները։ Հիմա իրականությունն այլ բանի մասին է։ Իշխանազավթների մոտ հայկական դիվանագիտությունը՝ դա Էրդողանից մինչև Ալիև խոնարհվելու միջակայքն է։ Բայց իշխանազավթները, հանդգնում եմ ոտնձգել ձեր ապագային, լրիվ այլ ծրագրեր ունեն՝ այս հիշողությունները ջնջել ու սպանել, և 2018 թվականին իրենց՝ փողոց հանած դագաղների մեջ այս հիշողությունը ուղղակի թաղել ․․․ Իշխանազավթների խնդիրն է՝ փնտրել իրենց ապագան, ոչ թե Հայաստանի։ Չենք լսի, որովհետև իրենց ապագայի ֆորմուլան հայտնի է՝ երկիրն ուրացի, աթոռդ պահի, իշխանությունդ պահի ու հա՛ դավաճանի․․․»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում