Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:25 18-11-2024

Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել։ Մասնավորապես՝

Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արթուր Ոսկանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վիրաբ Վարդանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Դավիթ Դաբաղյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Գևորգ Մանուկյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։