copy image url
Ավելին Ներքին 1 ժամ առաջ - 14:38 22-07-2026

Վախենում եմ Գյումրի գնամ, չճանաչի. Մարիամ Ադամյանը դստեր մասին տեսանյութ է հրապարակել

Թամարա Քալանթարյան

Լրագրող


Դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով օրերս է վերադարձել ընտանեկան ծովափնյա հանգստից, շարունակում է ակտիվորեն կիսվել իր առօրյայով: Անհայտ վարակի պատճառով ի հայտ եկած առողջական խնդիրներից ու ապաքինումից հետո, դերասանուհին որոշել է բարձրացնել հետևորդների տրամադրությունը՝ հրապարակելով չափազանց զվարճալի ու հումորային մի հոլովակ:

Դերասանուհին տեսանյութում համեմատական կարգով ցույց է տվել, թե ինչպես է իր դուստրը՝ Մանեն, արձագանքում իրեն և ինչպես է դիմավորել մայրիկին 1 և 3 տարեկան հասակում:

Փոքրիկի արձագանքներից ու վարքագծից ոգեշնչված՝ Մարիամը կից գրել է.
«Արդեն վախենում եմ, որ 5 տարեկանում մի օրով թողնեմ գնամ ասենք, Գյումրի, կարողա հետ գամ չճանաչի»,- կատակել է դերասանուհին:

Մարիամ Ադամյանի այս հրապարակումն անմիջապես արժանացել է նրա հետևորդների դրական արձագանքներին:


Ձեզ գուցե հետաքրքրի