copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 18-11-2024

Երևանում տղամարդը ոչ սթափ վիճակում հայհոյել է հորաքրոջը, սպառնացել սպանել. հորաքրոջ որդին մի քանի անգամ օդ է կրակել. shamshyan.com

Նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 46-ամյա Գ․ Խ․-ն և հայտնել, որ իր քեռու որդին հարձակվել է իր ընտանիքի վրա: Րոպեներ անց էլ զանգահարել է Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ն և հայտնել, որ այս պահին ավտոշուկայի խաչմերուկում անհայտ անձն ատրճանակով կրակում է իր վրա, խնդրում է ոստիկաններ մոտենան:

Արդեն տեղում Գ․ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում իր քեռու որդի Ա․ Ս․-ն ոչ սթափ վիճակում իրենց կամքին հակառակ մտել է իր տուն, իր մոր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքն Ա․ Ս․-ին վախեցնելու և դուրս հանելու նպատակով իրեն պատկանող «Սմիթ և Վեսսոն» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից Ա․ Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Ս․-ի և Գ․ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ