copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:47 16-11-2024

Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար ձևաչափով պատասխանել է քաղաքացիների հարցերին։

Քաղաքացիներից մեկն Արմեն Աշոտյանին հարց է ուղղել․ «Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ հովանու ներքո բանակցում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Մի տեսակ անհանգստացնող լուր էր։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, պաշտպանել, բանակցել որևէ երկրի, հատկապես՝ Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ բազմապատկման աղյուսակի շուրջ բանակցեն, էլ ուր մնաց՝ ջրային ռեսուրսների լրջագույն հարցով։

Այսքանից հետո է՛լ ավելի նյարդայնացնող էր, որ նման կարևորագույն տեղեկատվություն հայ ժողովուրդը ստանում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ելույթից։ Այս տհաճ իրողությունը կրկին ապացուցում է, որ Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում, հայ ժողովրդի հաշվին թաքուն պայմանավորվածությունների է գնում բոլորի, այդ թվում՝ մեր հակառակորդների հետ։

Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները։ Կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո էլ ավելի սահմռկեցուցիչ փաստեր են ի հայտ գալու»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը