Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 13:27 16-11-2024

Վրաստանի ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստը, որտեղ նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։

Ինչպես հայտնել է Aliq.ge-ն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։

«Դուք չեք հասկանում վրաց ժողովրդին, չեք հասկանում ուսանողներին, ովքեր բողոքում են։ Դուք խլել եք մեր ապագան: Դուք սև բիծ եք: Ձեր անմիջական մասնակցությամբ և ձեր անարդար որոշումներով երկիրը շարժվում է դեպի Ռուսաստան»,- հայտարարել է Կրթաձեն։

Կալանդարիշվիլին Կիրթաձեին թույլ չի տվել ավարտել ելույթը։ Բանավեճից հետո Կիրթաձեն ներկ է լցրել Կալանդարիշվիլիի վրա։ Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։

ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքվածները պահանջում են չամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունները, քանի որ ընտրությունները համարում են կեղծված։

Հավաքվածների թվում են ընդդիմության մի մասը, քաղաքացիական կազմակերպություններն ու ուսանողները։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար